Դուրս է գալիս, որ մենք մնում ենք շրջափակման մեջ. «Ֆիզգորոդոկի» բնակիչ
Այս ճանապարհները պիտի փակվեն, դուրս է գալիս, որ մենք մնում ենք շրջափակման մեջ։ Այս մասին երեկ՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչը։
Նշենք, որ այդ հասցեում ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20 եւ 21-ին բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։
«Լինելու է 14 հարկանի շենք, կռունկը որտե՞ղ են կանգնեցնելու, այդ կռունկը պիտի աշխատի, եթե դա պիտի աշխատի, ապա ո՞նց պիտի աշխատի։ Եթե կռունկը կանգնի, մի տես պիտի կանգնի չէ՞»,- նշեց բնակիչներից մեկը։
Բնակիչներից մեկի խոսքո՝ դա միակ ճանապարհն է, որը բնակչներին հանում է հիմնական փողոց. «Այսինքն՝ փողոցից գալիս ենք ներս, ներսից էլ գնում ենք ներս։ Իրենք իրենց հարց տվե՞լ են՝ եթե լինի երկրաշարժ, ինչպե՞ս ենք մեզ, առանց այն էլ խիտ բնակեցված տարածքից, տարհանելու»։
Անդրադառնալով մի քանի օր առաջ ոստիկանների եւ բնակիչների միջեւ քաշքշուկին՝ բնակիչներից մեկն ասաց. «Մարդկանց նկատմամբ բիրտ ուժ են կիրառում այն դեպքում, երբ մենք զինված չենք։ Սա 21-րդ դարն է, ինչպես կարելի է մարդկանց այդ տեսակ ուժգին հարվածներ հասցնել։ Եթե շենքը կառուցվի, անտառը կոչնչացվի, մարդիկ կհասնեն անգամ մինչև մահվան»։