Ռեալն ու Բենզեման նոր պայմանագիր են համաձայնեցրել
«Ռեալն» ու հարձակվող Կարիմ Բենզեման համաձայնության են եկել պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման նախքան գործող պայմանագրի ավարտը հնարավորություն կունենա հեռանալու «Ռեալից», եթե զգա, որ այլևս չի համապատասխանում թիմի մակարդակին։ Բենզեմայի ներկայիս պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը։
Հիշեցնենք՝ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2020-ին, որտեղ իր թիմը սենսացիոն կերպով լքեց պայքարն արդեն 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջելով Շվեյցարիային։
Դրանից հետո Կարիմն արձակուրդի մեջ էր, բայց մեկ շաբաթ առաջ վերադարձավ «Ռեալ» և իմացավ, որ հիվանդացել է կորոնավիրուսով։