Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է չորս ուսանողի «ահաբեկչություն քարոզելու» պատճառով
Հոնկոնգի ոստիկանությունը տեղեկացրել է, որ չորս ուսանող ձերբակալվել է «ահաբեկչություն քարոզելու» պատճառով այն բանից հետո, երբ ուսանողական միությունն անցած ամիս սգացել էր 50-ամյա տղամարդու մահը, որը դանակով հարվածել էր ոստիկանին իր կյանքին վերջ տալուց առաջ, հաղորդում է Reuters-ը։
Ոստիկանությունը հայտարարել է, որ սպան վիրավորվել էր հուլիսի 1-ին, այլ ոստիկանների հետ հերթապահություն իրականացնելիս, ովքեր փսրձում էին կանխել բողոքի ցույցը 1997թ. չինական կառավարման տակ բրիտանական նախկին գաղութի վերադարձի տարելիցի օրը։
Այնուհետեւ չարագործը դանակով հարվածել էր իր կրծքին ու ավելի ուշ մահացել հիվանդանոցում։ Սպան ողջ է մնացել։
Հարձակումից շատ չանցած Հոնկոնգի համալսարանի ուսանողական միության մի քանի տասնյակ անդամներ որոշում են կայացրել հարգանքի տուրք մատուցել մահացածին որպես «զոհ»։
Համալսարանն արգելել է միջնորդություն ստորագրած մոտ 30 ուսանողի մտնել հաստատություն։