Կառավարությունը 16,9մլն դրամ կփոխհատուցի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին
Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կփոխհատուցի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին` չվճարված հավելավճարի դիմաց։ Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 12–ին, նման որոշում ընդունեց, որն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթեում։
Հիշեցնենք,որ արդարադատության արդեն նախկին նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունքով իշխանությունը ՍԴ դատավորներից փորձում էր ազատվել։
2020 թվականին ԱԺ-ի կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորրի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնից:
Իր իրավունքների պաշտպանության համար Ալվինա Գյուլումյանը դիմել էր դատարան։
ՀՀ վճռաբեկ դատարանը վերջերս մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը եւ պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչեւ 26.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601 հազար դրամի չափով` ընդհանուր 16.9 մլն դրամ: