Միխայել Բալլակի որդին զոհվել է կվադրոցիկլ վարելիս
ՏեսանյութերԳերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայել Բալլակի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել։ Լոնդոնի «Չելսին» ցավակցություն է հայտնել թիմի նախկին ֆուտբոլիստի 18-ամյա որդու ողբերգական մահվան կապակցությամբ: «Բոլոր նրանք, ովքեր կապված են «Չելսիի» հետ, ցնցված են այդքան երիտասարդ տարիքում Էմիլիո Բալլակի մահվան լուրից:
Մեր բոլոր մտքերն այժմ Միխայելի և նրա ընտանիքի հետ են», նշված է «Չելսիի» հայտարարության մեջ: Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր՝ պորտուգալական Տրոե քաղաքում: Էմիլիոն տան մերձակայքում վարելիս է եղել կվադրոցիկլը, որը նրա հայրը գնել էր մի քանի տարի առաջ:
Տղան դաժան վթարի է ենթարկվել և տեղում մահացել: Բալլակը ևս երկու զավակ ունի՝ Լուիսն ու Խորդին: Նա իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կայզերսլաուտերն», «Բայեր», «Բավարիա» և «Չելսի» ակումբներում: