Նոնսենս է, որ մեղսակիցը հետաքննի հանցագործությունը․ Մամիջանյանը՝ 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի մասին
Քննիչ հանձնաժողովներն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի խորհրդրանում ընդդիմության գործիք են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման իշխանության նախաձեռնությանը։
«Այն մարդիկ, որոնք ունեին լծակներ այդ պահին կանխելու չարիքը և չարեցին, մեղսակից են այդ ոճրագործությանը։ Ինձ համար նոն-սենս է, որ մեղսակիցը կարող է հետաքննել հանցագործությունը։ Մենք գործընթացը համարում ենք կեղծ և ձևական՝ գործող խունտայի կողմից պատերազմի խարանը մաքրելու փորձեր, որոնք չեն հաջողվի»,- ասաց նա։