Արտակարգ պատահար Ուկրաինայում. Անհայտ անձը նռնակով ներխուժել է կառավարության շենք
Անհայտ անձը նռնակով ներխուժել է Ուկրաինայի կառավարության շենք եւ սպառնացել պայթեցնել նռնակը, հաղորդում է Strana.ua-ն:
Նա հայտարարել է, որ շենքից կենդանի դուրս չի գա:
Ենթադրվում է, որ հարձակում գործած անձը Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի հակաահաբեկչական գործողությունների վետերան է: