Խորեն Բայրամյանն ու «Ռոստովի» ֆուտբոլիստները հրաժեշտ են տվել Վալերի Կարպինին (Տեսանյութ և լուսանկարներ)
«Ռոստովի» ֆուտբոլիստները հրաժեշտ են տվել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Վալերի Կարպինին։ Խաղացողները Կարպինին նվիրել են նրա լուսանկարով տորթ, որը ռուս մասնագետին հանձնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:
Տեսանյութը՝ այս հղումով:
2017թ․ դեկտեմբերից «Ռոստովը» գլխավորող Վալերի Կարպինը կարիերան կշարունակի Ռուսաստանի ազգային հավաքականում, որի գլխավոր մարզիչի պաշտոնում նա փոխարինել է Ստանիսլավ Չերչեսովին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր հուլիսի 9-ից։ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո Ստանիսլավ Չերչեսովը հեռացվել էր պաշտոնից։
Լուսանկարները՝ այստեղ: