Դամասկոսում պայթեցրել են զինծառայողների տեղափոխող ավտոբուսը
Դամասկոսում Մասակին-էլ-Հարաս շրջանում պայթեցրել են զինծառայողների տեղափոխող ավտոբուսը, հաղորդում է SANA-ն:
Կան զոհեր եւ վիրավորներ, նրանց թիվը չի նշվում:
Գործակալության կայքում լուսանկարներ են տեղադրվել, որոնցից երեւում է, թե ինչպես է պայթյունից վայրից երկինք բարձրանում սեւ ծխի հաստ սյուն: