Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել
Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել է Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմիլլահ Մուհամեդին եւ դրան հաջորդած բախումներն ուժայինների եւ հարձակվողների միջեւ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի անվտանգության ծառայության աղբյուրները:Աղբյուրները նշել են, որ ավտոմեքենան վարել է մահապարտ ահաբեկիչը:
TOLOnews հեռուստաալիքը երկրի ՆԳՆ-ին հղումով հայտնել է, որ նախարարի տան վրա հարձակումը ավարտվել է գրեթե չորս ժամ անց: Նախնական տվյալներով՝ գրոհին մասնակցել է չորս զինյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երեքշաբթի 1TV հեռուստաալիքը հայտնել էր Աֆղանստանի մայրաքաղաքում՝ Քաբուլ քաղաքում, նախարարի տան մոտ ականապատ ավտոմեքենայի պայթեցման մասին: Պայթյունի պահին պաշտոնյան տանը չէր, նրա ընտանիքը տարհանվել է: Ավելի ուշ TOLOnews-ը հայտնել էր, որ զինված մարդիկ ներխուժել են Մուհամեդի տուն, անվտանգության ուժերը նրանց հետ հրաձգություն էին սկսել: 1TV հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ պայթյունից հետո անհայտ անձինք սկսել են ներխուժել նաեւ խաղաղ բնակիչների տներ: