Արևապաշտպան ոճային ակնոցով օրանգուտանի տեսանյութը տարածվել է համացանցում
Տեսանյութը, որտեղ օրանգուտանը պատահաբար իր վանդակն ընկած արեւապաշտպան ոճային ակնոցով է, տարածվել է TikTok-ում։
Լոլա Տեստու անունով կնոջ կողմից կայքում տեղադրված տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է մեծ կապիկը զգուշորեն վերցնում ակնոցն այն բանից հետո, երբ այն գցում են նրա վանդակի մեջ։
«Ես պատահաբար գցեցի արեւային ակնոցներս Ինդոնեզիայի կենդանաբանական այգու օրանգուտանների վանդակ»,- բացատրում է տեսանյութին կից գրառումը:
Նշենք, որ տեսանյութը դիտվել է ավելի քան 24 միլիոն անգամ: