«Պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
«Հուսով եմ, որ Ձեր կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Մեր կողմից, մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ», – ընդգծել է Պուտինը:
Բացի այդ, ՌԴ նախագահը առողջություն և բարեկեցություն է մաղթել Փաշինյանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը` Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է նախագահի հրամանագրում: