Պրյանկա Չոպրան դարձել է Bulgari բրենդի համաշխարհային դեսպան (լուսանկարներ)
Հայտնի դերասանուհի Պրյանկա Չոպրան դարձել է աշխարհահռչակ Bulgari ոսկերչական բրենդի նոր համաշխարհային դեսպան, համապատասխան լուսանկարներն արդեն համացանցում են, գրում է Daily Mail-ը:
39-ամյա դերասանուհին խոստովանել է, որ իտալական ընկերության առաջարկն ընդունելու պատճառն այն է, որ Bulgari-ն համագործակցում է Save The Children մանկական բարեգործական կազմակերպության հետ:
Լուսանկարներում գեղեցկուհին կրում է բրենդի մատանիներ, ականջօղեր, վզնոց ու կախազարդ: