Անհարմար իրավիճակ ԱԺ նիստին. Գարեգին Բ–ն հեռացավ առանց ձեռքսեղման, Հասանովի ձեռքը մնաց օդում
Նորընտիր Ազգային ժողովի առաջիօն ննիտում անհարմար իրավիճակ ստեղծվեց: Նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանին և պատգամավորների երդման արարողությանը ներկա գտնվելու համար:
«Շնորհակալություն մեծարգո նախագահ, շնորհակալություն Վեհափառ տեր»,-ասաց նա եւ սեղմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքը: Երբ նա շրջվեց, որ սեղմի նաև Գարեգին Բ-ի ձեռքը, նկատեց, որ կաթողիկոսն արդեն հեռանում է: Հասանովը փորձեց մեկնել ձեռքը, սակայն Գարեգին Բ-ն նրա կողմը չնայեց ու հեռացավ: