Թունիսի խորհրդարանի խոսնակին տեղափոխել են զինվորական հոսպիտալ
Թունիսի ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի (խորհրդարան) ղեկավար, «Ան Նահդա» իսլամիստական կուսակցության առաջնորդ Ռաշիդ Գանուշիին տեղափոխել են զինվորական հոսպիտալ առողջական վիճակի վատթարացումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գանուշին հոսպիտալացվել է մասնավոր կլինիկա, ապա լքել այն հետազոտություն անցնելուց հետո:
Գանուշիի վիճակը վատթարացել է քաղաքական ճգնաժամի ֆոնին, որը սրվել է անցած ամիս: Հուլիսի 25-ին Թունիսի նախագահ Քայիս Սայիդը հայտարարել է 30 օրով խորհրդարանի աշխատանքի դադարեցման, բոլոր պատգամավորների անձեռնմխելիության չեղարկման եւ վարչապետ Հիշամ Մաշիշիի պաշտոնաթողության մասին:
Ոստիկանությունը բազմիցս փորձել է միջամտել, որպեսզի լարվածություն չստեղծվի: