Հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Երանոս և Լանջաղբյուր գյուղերի բնակիչների տները, «Իլիկավանքի» մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել
Օգոստոսի 2-ին, ժամը 01։31-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղում հորդառատ անձրևի հետևանքով տուն է ջրալցվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում (մոտ 80 քմ) կատարել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 7 տոննա)։