Երևան, 18.Ապրիլ.2024, 00:00 |
Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ...

Պատահական չէ, որ հայկական բոլոր եկեղեցիների Սուրբ խորանները զարդարված են Աստվածամոր պատկերով՝ մանուկ Հիսուսը գրկին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի օգոստոսի 13-ին մեծ շուքով նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնի շուրջ զրուցելու համար հանդիպել ենք Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանի հետ:

-Աստվածամայրը համաքրիստոնեական սուրբ է: Քրիստոնեական ավանդական երեք եկեղեցիների մեջ՝ առաքելական, օրթոդոքս և կաթոլիկ, Աստվածամայրը մեծ հարգանք է վայելում, ինչը պայմանավորված է Աստծո մայր լինելու հատկանիշով: Եվ, բնականորեն, երբ Աստված իբրև մարդ ծնվում է կնոջից, այս սուրբ հանգամանքն արդեն տարածվում է բոլոր կանանց վրա: Յուրաքանչյուր կին պարտավոր է մայրանալու նախաշեմին, ինը ամիսների ընթացքում կամ զավակի ծնվելուց հետո անպայմանորեն այն համոզումն ունենալ, որ իրենից ծնվում է աստվածային մի շող: Սա ամենակարևոր հանգամանքն է, որ ցույց է տալիս, թե կնոջն է տրվել Աստծո ստեղծագործությունը շարունակելու շնորհը: Ներկա հասարակության պայմաններում կինը մեծ պատասխանատվությամբ պիտի կրի մայրանալու մենաշնորհը, քանզի միայն նա կարող է մարդ ծնել:

-Պարոն Գաբուջյան, ո՞րն է Մարիամ Աստվածածնի՝ Տիրոջ մայր ու Տիրոջ աղախին լինելու գաղտնիքը:

-Բնականաբար Մարիամը տարբերվում է մյուս մայրերից, որովհետև նա հստակ գիտակցությամբ էր անդրադառնում այն հանգամանքին, որ իրենից ծնվածն Աստծո Որդին է, և, հետևաբար, ինքը Նրա աղախինն է: Աղախին լինելը մենք տեսնում ենք այն վերաբերմունքի մեջ, որ նա ուներ Հիսուսի հանդեպ պատանեկության, երիտասարդության և հետագա տարիներին՝ շաղախված մայրական հոգատարությամբ: Աստվածածինը հստակ գիտակցությամբ էր մոտենում Տիրոջից իրեն տրված պատասխանատվությանը: Նա գիտեր, թե Ո՛վ է իր միածին զավակը, ինչը երևում է օրինակ՝ Երուսաղեմում պատանի Հիսուսի կորելու և գտնվելու պատմությամբ կամ Կանայի հարսանիքի ժամանակ Մարիամի՝ Հիսուսին ուղղված բառերով՝ գինի չունեն, ինչն ամեն մայր չի կարող ասել իր որդուն: Նա գիտեր՝ Որդին աստվածային հրաշագործությամբ կարող էր մարդկանց օգնել:

Այստեղ ես կցանկանայի մեջբերել Աստվածամոր գոհաբանական աղոթքը, որն իր թաքնված խորհրդով քրիստոնյաներին դեռ շատ բան պիտի սովորեցնի: Ես կարող եմ ասել՝ սա «հեղափոխական փաստաթուղթ» է, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես Աստծուն ապավինելու միջոցով հնարավոր է հասնել քաղաքական, տնտեսական և բարոյական հեղաշրջման. «Մարիամն ասաց. «Կգովերգեմ Տիրոջը. ահա հոգիս ցնծում է իմ Փրկիչ Աստծով, որովհետև Նա տեսավ հեզությունն իր աղախնի: Այսուհետև բոլոր սերունդները երանի են տալու ինձ, քանզի հզոր Աստվածն ինձ համար մեծամեծ գործեր արեց. սուրբ է անունը Նրա: Նա ցույց տվեց զորությունն իր հզոր բազկով, ոչնչացրեց հպարտներին իրենց բոլոր խորհուրդներով: Արքաներին գահազրկեց, խոնարհներին վեր բարձրացրեց: Քաղցածներին նա լիացրեց բարիքներով, հարուստներին դատարկաձեռն արձակեց: Պաշտպան եղավ իր ծառային՝ Իսրայելին՝ հավատարիմ մնալով իր ողորմությանը, ինչպես որ խոստացել էր մեր հայրերին՝ Աբրահամին և նրա զավակներին» (Ղուկաս Ա 46-55): Արժե անպայմանորեն մտածել իրեն Աստծո աղախին ու մայր համարող Մարիամի այս խոսքերի շուրջ:

-Արվեստի ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչները բոլոր ժամանակներում բազում անդրադարձներ են ունեցել Մարիամ Աստվածածնի կերպարին: Ինչո՞ւ:

-Արվեստագետներին նրա մեջ գրավում են Աստվածածին և սիրելի մայր լինելու հանգամանքները: Նա, իբրև մայր և իբրև սուրբ, մեծագույնն է, հրաշքների հրաշքն է: Դժվար թե մենք կարողանանք երբևէ պատկերացնել՝ ինչպես կարող էր Աստված կնոջից ծնվել, բայց ծնվեց: Մեր միտքն անզոր է շատ բան մարդկայնորեն ընկալելու, և մենք ուղղակի հավատում ենք դրան, և մեր հոգին փարվում է այն իրականությանը, որ կա նման բան: Մարդը վերակենդանացնում է Աստվածամոր կերպարը, իբրև հարգանքի մեծագույն նշան, նկարչության, քանդակագործության, գրականության, երաժշտության և այլ միջոցներով: Հիշենք թեկուզ մեկ օրինակ՝ մեր շարականները, որ երաժշտական գոհարներ լինելուց զատ, նաև շատ գեղեցիկ մեկնություններ են Աստվածաշնչի յուրաքանչյուր դրվագի համար: Դրանցից մեկում Աստվածամայրը նկարագրվում է իբրև Ուխտի Տապանակ, որ Աստծո հրամանով հրեա ժողովուրդը պատրաստեց անապատային իր դեգերումների ընթացքում՝ մինչև խոստացված երկիր հասնելը՝ իբրև Աստծո հովանավորչություն: Տապանակում էր տասնաբանյա օրենքը, մի սափոր ոսկի մանանա և Ահարոնի ծաղկյալ գավազանը, այսինքն՝ դրանում առկա էին մարդու մարմնի, մտքի և հոգու խորհրդանիշերը, որոնք Աստծո կողմից տրված են իբրև առաջնորդություն: Շարականագիրը, Մարիամին համարելով Նոր Ուխտի տապանակ, մատնանշում է իննամսյա ժամանակով նույն խորհրդանիշերի՝ նրա ներսում պատսպարվելը, որ հետո պիտի թանձրանային Աստծո պատկերով, մարմնացած քահանայությամբ և նոր օրենքով:

-Ինչո՞ւ են մարդիկ այդքան հաճախ դիմում Աստվածամոր բարեխոսությանը:

-Մենք՝ իբրև մարդ, բնականորեն քաջություն ու համարձակություն չունենք Աստծուն ուղղակի դիմելու և ճանապարհներ ենք որոնում, որ մեկը մեզ դեպի Աստված առաջնորդի: Իսկ այդ մեկն առաջին հերթին Աստվածամայրն է՝ իր մեծագույն բարեխոսություններով: Նա այն ուժն է, որ ամեն անգամ, երբ անդրադառնում ենք մեր մեղքերին և գլխիկոր չենք համարձակվում աջ ու ձախ նայել, մեզ վեր է բարձրացնում և մեր աչքերը սևեռում Աստծո բարեգութ հայացքին: Պատահական չէ, որ հայկական բոլոր եկեղեցիների Սուրբ խորանները զարդարված են Աստվածամոր պատկերով՝ մանուկ Հիսուսը գրկին:

-Եվ վերջում մի փոքրիկ անդրադարձ Մարիամի վերափոխման իրողությանը. արդյո՞ք առանց դրա կիսատ կլիներ նրա՝ Աստվածամայր լինելու առաքելությունը:

-Երբ Մարիամը ծնեց Հիսուսին, Աստծո Խոսքը մարդացավ նրանից, դա արդեն իսկ ամենամեծ կատարելությունն է: Ավետումը հենց ինքնին կատարելության ազդակն է, որի լրումը մեր Տիրոջ Ծնունդն է: Ուստի Աստվածամայրը հավիտենական է, նրա կերպարը, իբրև նվիրական տաճար, չի կործանվում: Ճիշտ է, ինչ Աստծուց եկել է, Աստծուն էլ պիտի վերադառնա, ինչպես մեր հոգիները, բայց Աստվածամոր կերպարը տարբերվում է. նա ֆիզիկապես մահացավ, բայց աստվածային հրաշագործությամբ վերափոխվեց Աստծու մոտ: Տիրոջ հովանու ներքո էլ Մարիամը հովանի է դառնում բոլորիս:


Զրուցեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

դիտվել է 448 անգամ
Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan