Վարդենիսի ոստիկանները Շատջրեք գյուղում կրակոցներով ավարտված միջադեպի հետքերով հայտնաբերել են հերթական ինքնաձիգը
ՏեսանյութերSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում հերթական ինքնաձիգն է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 29-ին, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի բնակիչ Արայիկ Գևորգյանի հետ՝ ոստիկանների կողմից բացատրական աշխատանքի արդյունքում, նա ոստիկաններին է ներկայացրել АКМ տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ և 1 հատ ինքնաձիգի դատարկ պահունակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա ոստիկաններին հայտնել է, որ ինքնաձիգը հայտնաբերել է իրենց տան հյուրասենյակում՝ թաքստոցի միջից: Իսկ այն պատկանել է իր հանգուցյալ հորը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Գևորգյանի հարազատը կապ ունի օրեր առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ վիճաբանությունն ավարտվել էր կրակոցներով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում