Հոլիվուդյան դերասանուհին հայտնել է, որ իր որդին դուստր է դարձել
Հոլիվուդյան դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսն AARP ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ իր 25-ամյա որդին՝ Թոմասը, սեռափոխվել է և այժմ հանդես է գալիս Ռուբի անունով։
Դերասանուհու խոսքով՝ իրենք ամուսնու հետ «զարմանքով, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ են հետևել՝ ինչպես է որդին դուստր դարձել»։
«Որդուս սեռափոխությունն ինձ թույլ տվեց հասկանալ, որ սեռը ֆիքսված չէ․ կյանքը մշտական մետամորֆոզ է»,- հավելել է դերասանուհին։
Նշենք, որ 25-ամյա Ռուբին հոլիվուդյան դերասանուհու և նրա ամուսնու որդեգիր երեխաներից մեկն է։