Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ...

Խստորեն դատապարտում ենք խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների հակաժողովրդավարական բոլոր գործողությունները․ Հայաստանի ժուռնալիստների միություն

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց. այն ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա

2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «պողպատե մանդատ» ստացած իշխանությունն անցել է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, ազատ խոսքի՝ բառի բուն իմաստով «պողպատյա» արգելքներ սահմանելու անընդունելի ու անթույլատրելի պրակտիկային։

Իր լիազորություններն ավարտող խորհրդարանն աշխատանքային վերջին օրը հապճեպ փոփոխություններ կատարեց մի շարք օրենքներում, որոնց իմաստը պաշտոնյաներին ուղղված հայհոյանքի քրեականացումն ու դրա համար նախատեսված անբնական տուգանքների սահմանումն է:

Այն է՝

Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 137.1-ին հոդված.

«Հոդված 137.1. Ծանր վիրավորանքը

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»:

Զուգահեռաբար՝ Ազգային ժողովի արդեն նոր ձևավորվող ղեկավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում խորհրդարանում լրագրողների աշխատանքն էականորեն սահմանափակելու ուղղությամբ։

Առանձին վերցրած այս նախաձեռնություններն իրականում տեղավորվում են իշխանությունների որդեգրած ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ հակաժողովրդավարական գործելաոճի տրամաբանության շրջանակներում, որը, ի դեպ, իրականացվում է տարիներ շարունակ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ջատագով երկրների ու կազմակերպությունների լուռ հովանու ներքո։ Իշխանությունների որդեգրած այս քաղաքականությունը հակասում է ինչպես Հայաստանի Սահմանադրությանը, այնպես էլ՝ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների համընդհանուր նորմերին ու դրանց պաշտպանությանն ուղղված բազմաթիվ կոնվենցիաներին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577 (2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ: Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը:

Վեհաժողովը նաև հստակ մոտեցում որդեգրեց, այն է` զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի: Կոչ արվեց անդամ պետություններին`

- անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահմանված ազատազրկումը,

- սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի,

- ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ:

Հիշյալ բանաձևում ընդգծվեց նաև, որ հանրային շահից բխող հայտարարությունները, եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, չպետք է լինեն պատժելի, եթե դրանք կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության, առանց վնաս պատճառելու դիտավորության և դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր են գործադրվել:

Այս բանաձևի ընդունումից հետո Եվրախորհրդի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ (2010թ. մայիսի 18-ի ՀՕ-98-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քր. օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված ՀՕ-97-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց նաև վեճի առարկա 1087.1-րդ հոդվածով):

Իր հերթին՝ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն մի շարք հանձնարարականներ է ընդունել խնդրո առարկա հիմնախնդրի իրավական կարգավորման և շահերի ու իրավունքների ողջամիտ հավասարակշռման վերաբերյալ: Մասնավորապես, ԵԽ

Նախարարների կոմիտեի Rec(2003)13 հանձնարարականում ճանաչվում է ուղղման կամ պատասխան ներկայացնելու իրավունքը` հաշվի առնելով, որ ոչ ճիշտ տեղեկատվությունը կարող է, օրինակ, վնաս հասցնել անմեղության կանխավարկածին:

ԵԽ Նախարարների կոմիտեն, մի կողմից՝ հաշվի է առել, որ արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից, ինչպես դա սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, մյուս կողմից` նկատի է ունեցել, որ այդ ազատության իրականացումը ներառում է պարտականություն և պատասխանատվություն, մասնավորապես` կապված այլ անձանց իրավունքների կամ բարի համբավի հետ:

Ուստի ԵԽ Նախարարների կոմիտեն գտնում է, որ ցանկալի է ապահովել անհատին պաշտպանության համապատասխան միջոցներով.

- ընդդեմ նրա վերաբերյալ ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող հրապարակման,

- ընդդեմ նրա մասնավոր կյանքին միջամտող կամ նրա պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավն արատավորող տեղեկատվության` ներառյալ փաստերը և կարծիքները, անկախ այն հանգամանքից` այդպիսի տեղեկատվության տարածումը տեղի է ունեցել տպագիր մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության կամ պարբերական բնույթ ունեցող զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Բացի դրանից, ԵԽ Նախարարների կոմիտեի` «Մամուլի առնչությամբ անհատի պատասխանի իրավունքի մասին» դեռևս 1974թ. հուլիսի 2-ին ընդունված թիվ (74) 26 բանաձևով անդամ պետություններին առաջարկվել է, որ անձի` մամուլի հետ կապված կարգավիճակը պետք է նվազագույնը համապատասխանի հետևյալ սկզբունքներին.

- անձի վերաբերյալ զանգվածային լրատվության որևէ միջոցում հրապարակված տեղեկատվության առնչությամբ համապատասխան անհատը պետք է ունենա իր հետ կապված ոչ ճշմարիտ փաստերի ուղղման արդյունավետ հնարավորություն, առանց անհարկի ձգձգումների, որոնց ուղղման հարցում նա ունի իրավաչափ շահ, և այսպիսի ուղղումները պետք է հնարավորության դեպքում կատարվեն նույն միջոցով,

- անհատը պետք է ունենա արդյունավետ պաշտպանության իրավունք` իր հետ կապված այն փաստերի և կարծիքների դեմ, որոնք.

ա) միջամտություն են նրա մասնավոր կյանքին, բացառությամբ, երբ դա արդարացված է գերակա հանրային շահով, երբ անձը հստակորեն կամ լռելյայն համաձայնել է հրապարակմանը, կամ երբ հրապարակումը տեղի է ունեցել ընդհանուր առմամբ ընդունված պրակտիկայի պայմաններում և չի հակասում օրենքին,

բ) արատավորվել է նրա պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավը, եթե տեղեկատվությունը չի հրապարակվել տվյալ անձի հստակորեն արտահայտված կամ լռելյայն համաձայնությամբ կամ արդարացված չէ գերակա հանրային շահով և հանդիսանում է արդար քննադատություն` հիմնված ճշմարիտ փաստերի վրա:

Իրենց հերթին, Եվրախորհրդի տարբեր կառույցներ բազմիցս են շեշտել քննության առարկա խնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին հետևելու անհրաժեշտությունը: Այդ դատարանը «վիրավորանքին» և «զրպարտությանն» առնչվող գործերով հստակ իրավական դիրքորոշումներ է արտահայտել, մասնավորապես, «զրպարտության» մասին օրենքների որոշակիության, «զրպարտության» համար պատասխանատվության համաչափության, փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունից ազատելու հիմքերի կամ «ողջամիտ հրապարակման» պաշտպանության հայեցակարգային մոտեցման, կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջների կատարումը երաշխավորելու վերաբերյալ:

Քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ հիշյալ և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի (այդ թվում նաև` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից 2011թ. հուլիսի 11-29-ին Ժնևում ընդունված թիվ 34 ընդհանուր մեկնաբանությունը, «ARTICLE 19» կազմակերպության կողմից մշակված մոտեցումները և այլն) վերլուծությունը վկայում է, որ, մասնավորապես, համաձայն եվրոպական իրավական ներկա զարգացումների`

- մամուլի դեմ անձի պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով հարուցված հայցերի դեպքում առկա է արտահայտվելու ազատության իրավունքի և անձի արժանապատվության բախում, և լուծումները պետք է գտնվեն դրանց հավասարակշռման տիրույթում,

- մամուլի միջոցներով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելը համարվում է իրավախախտում, սակայն ոչ քրեորեն պատժելի արարք,

- այդ իրավախախտումը ենթադրում է համարժեք փոխհատուցում, որն անհրաժեշտ է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելու համար,

- այդ փոխհատուցումը չպետք է շփոթել պատճառած գույքային վնասի հետ,

- այդ փոխհատուցումը չպետք է դիտել որպես լրատվամիջոցի դեմ կիրառվող տույժ կամ տուգանք, հակառակ դեպքում կիմաստազրկվի զրպարտություն երևույթի ապաքրեականացումը,

- զրպարտության վերաբերյալ գործերով պատասխանողը պետք է կրի միայն իր հրապարակած փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունը,

- պետք է ապահովվի ու երաշխավորվի «ողջամիտ հրապարակման» պաշտպանությունը,

- հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` առավել լայն պաշտպանություն պետք է ապահովվի այն հրապարակումների համար, որոնք մաս են կազմում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ծավալվող բանավեճի:

Հատկապես խոսքի ու արտահայտվելու ազատության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների շտապողականությունն ու նախանձախնդրությունը ողջամիտ կասկած է հարուցում, որ այդ քայլերն ունեն պրեվենտիվ նշանակություն և ուղղված են առաջիկայում հանրային հնչեղություն ունեցող այնպիսի խնդիրների լուծմանը, որոնց համար իշխանությանը պետք է սահմանափակել քաղաքացիների տեղեկացվածությունն ու խուսափել հնարավոր հասարակական ընդվզումից։

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է մարդու

հիմնարար իրավունքների ու ազատությունների, այդ թվում՝ խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների հակաժողովրդավարական բոլոր գործողությունները՝ կոչ անելով այդ արժեքների պաշտպանության հանձնառություն ունեցող միջազգային կազմակերպություններին՝ համարժեքորեն արձագանքել Հայաստանում կատարվող հակադեմոկրատական գործընթացներին՝ գործուն քայլեր ձեռնարկելով դրանք կանխելու ուղղությամբ։

Իշխանությունների նման գործունեությունը թույլ տալով՝ մոտ ժամանակներս կարող ենք ականատեսը լինել մի իրականության, երբ Հայաստանում հաստատվում է դիկտատուրա:

Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև կոչ է անում Խորհրդարանին՝ զերծ մնալ նման ժողովրդավարության սկզբունքներին հակասող, ընդդիմացող նախագիծն օրենք դարձնելուց: 21-րդ դարում նման օրենքի ընդունումը ոչ միայն բազմաթիվ հարցեր է առաջացնում, այլև ծիծաղելի են մեր օրերում նման գործընթացները: Աշխարհի դեռ ոչ մի առաջադեմ երկրի չի հաջողվել այսպիսի օրենքներով պայքարել արատավոր երևույթների դեմ»:

դիտվել է 168 անգամ
Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan