Կրակոցներ Բեռլինում. 4 մարդու հոսպիտալացրել են
Բեռլինի Վեդինգ շրջանում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ է տուժել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Berliner Zeitung թերթին։
Նշվում է, որ մեկ կին և երեք տղամարդ են վնասվածքներ ստացել. բոլորին հիվանդանոց են տեղափոխել: Դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն հաղորդում են, որ տուժածներից մեկը դանակահարվել է, մյուսը` հրազենային վնասվածք ստացել, իսկ երրորդի մոտ էլ գլխուղեղի վնասվածք է:
Կրակոցները հնչել են սուպերմարկետի մոտակա ավտոկայանատեղիում: Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում տարածքում, քանի որ հանցագործին հաջողվել է փախչել: