Չինաստանում կորոնավիրուսի նոր զանգվածային բռնկում է գրանցվել Ուհանի համաճարակից հետո
Չինաստանի Նանկին քաղաքում կորոնավիրուսի նոր բռնկումը տարածվել է ևս հինգ նահանգում և Պեկինում: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ տեղի պետական լրատվամիջոցներն այն անվանում են խոշորագույն բռնկումը Ուհանի համաճարակից հետո:
Հաղորդվում է, որ մոտ 200 մարդ է վարակվել քաղաքում վիրուսի հայտնաբերման պահից՝ հուլիսի 20-ից ի վեր: Նշվում է, որ վիրուսի տարածման առաջին դեպքը գրանցվել է քաղաքի օդանավակայանում: Իշխանությունները որոշել են օգոստոսի 11-ից չեղարկել բոլոր չվերթները:
Բացի դրանից՝ իշխանությունների որոշմամբ՝ քաղաքում զանգվածային թեստավորում է իրականացվելու: Քաղաքի 9,3 մլն բնակչությունը կթեստավորվեն:
Պաշտոնյաները նշում են, որ համաճարակի բռնկման պատճառը «Դելտա» հիմնամանրէն է, որը շատ արագ է տարածվում: