Կորոնավիրուսի «Դելտա» հիմնամանրէն տարածվել է 132 երկրում. ԱՀԿ
Կորոնավիրուսի «Դելտա» հիմնամանրէն հայտնաբերվել է 132 երկրում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայատարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Նրա խոսքով՝ ԱՀԿ վերահսկողության տակ գտնվող 6 շրջանից 5-ում «Քովիդ-19»-ով վարակվածության մակարդակը վերջին մեկ ամսում ավելացել է 80 տոկոսով կամ գրեթե կրկնակի: Աֆրիկայում նույն ժամանակահատվածում մահացության ցուցանիշն աճել է 80 տոկոսով:
«Անցյալ շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ն հայտնել էր «Քովիդ-19»-ով վարակման 4 մլն դեպքի մասին, և ներկայիս արագությամբ կանխատեսվում է, որ առաջիկա երկու շաբաթում վարակման դեպքերի քանակը կգերազանցի 200 մլն-ը: Եվ մենք գիտենք, որ թերագնահատում ենք այս թվերը»- հավելել է ԱՀԿ նախագահը:
Worldometers կայքի տվյալներով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածներ թիվը գերազանցել է 197 մլն-ը, մահացածներինը՝ 4,2 մլն-ը: