Ես նմա՞ն եմ մարդու, որը վախենում է լրագրողներից․ ԱԺ-ում գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանը։ Սա միակ որոշումը չէ, էլի կլինեն փոփոխություններ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն էլ ավելի անվտանգ դարձնելուն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն քննարկումներին, թե ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակող նախագիծ կլինի։
Հարցին՝ վախենու՞մ են լրագրողներից, որ որոշել են սահմանափակել նրանց տեղաշարժը, Սիմոնյանն արձագանքեց․ «Ես նմա՞ն եմ մարդու, որը վախենում է լրագրողներից։ Պատճառները անվտանգային են, խոսքը կոնկրետ լրագրողների, կոնկրետ անձանց մասին չէ, գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է»,-ասաց նա՝ հավելելով․
«Մեր պատմության մեջ ունեցել ենք բազմաթիվ վատ նախադեպեր՝ սկսած «Հոկտեմբերի 27-ից», դրա կազմակերպիչներից և իրագործողներից մեկը լրագրող է եղել, նաև՝ ԱԺ նախագահի դեմ մահափորձ է եղել»,-ասաց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։