«Մենք կենտրոնացել ենք Բելառուսի վրա»․ Տիխանովսկայան հայտարարել Է, որ Բայդենի հետ հանդիպմանը չի քննարկել Պուտինին
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ չի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է ria.ru-ն։
«Մենք կենտրոնացել ենք Բելառուսի վրա»,- պատասխանելով համապատասխան հարցին՝ CNN-ի եթերում ասել է Տիխանովսկայան։
Հարցին, թե արդյոք հանդիպումը «ազդանշան էր Պուտինին», նա պատասխանել է՝ դա ազդանշան էր Բելառուսի իշխանություններին և ժողովրդին:
«Դա հստակ ազդանշան է բելառուս ժողովրդին և իշխող ռեժիմի ներկայացուցիչներին»,- հայտնել է նա։
Նշենք, որ Տիխանովսկայան Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպել է չորեքշաբթի։