Միջադեպ «Զիգզագ» ընկերությունում, հարձակվել են քաղաքացու վրա, հարվածել, հեռախոսը խլել. ահազանգ (Տեսանյութ)
Քաղաքացի Էլլա Հովհաննիսյանը դիմել է ArmLur.am-ին ու տեղեկացրել, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել իր ու «Զիգզագ» ընկերության ներկայացուցչի միջև:
Սխալ ապրանք առաքելու պատճառով նա գնացել է խանութ՝ պարզաբանումների հետևից, սակայն այնտեղ իրավիճակը թեժացել է:
Զրուցակիցը պատմել է, որ իրավիճակն ընկերության վաճառքի կենտրոնում այնքան է թեժացել, որ հարձակվել են իր վրա ու հարվածել: Քաղաքացին ստիպված դիմել է ոստիկանություն՝ հարցին լուծում տալու համար:
Ըստ Տիկին Էլլայի՝ իրեն ավելի ուշ զանգահարել են, ներողություն խնդրել, ասել, որ այդ աշխատակցին հեռացրել են :
Մանրամասները՝ տեսանյութում: