Ինտենսիվ մարտեր են ընթանում Եթովպիայի Ամհարա նահանգում
Ինտենսիվ մարտեր են ընթանում Եթովպիայի Ամհարա նահանգում: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ դեռևս նոյեմբերին բռնկված բախումները Տիգրեյ շրջանում տարածվում և խոշոր մասշտաբներ են ստանում:
Պաշտոնական աղբյուրի տվյալներով՝ երկրի դաշնային ուժերը, ինչպես նաև Ամհարայի շրջանային զորքերը երեք ճակատով ներգրավվել են Տիգրեյում ապստամբների դեմ մարտերում:
Բախումները շարունակվում են, թեև կառավարությունը հայտնել էր, որ անցյած ամիս միակողմանի կերպով հաստատված հրադադարը դեռևս ուժի մեջ է:
Կողմերը բախումները սրելու մեջ միմյանց են մեղադրում: Իրավիճակը սկսել է լարվել, երբ Տիգրեյի Ժողովրդական ազատագրական ճակատի ապստամբները վերահսկողություն են հաստատել շրջանի մեծ մասում՝ հունիսին խոշորածավալ հարձակումներ նախաձեռնելով կառավարական բանակի դեմ: