Թաիլանդը կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի ֆոնին Բանգկոկի օդանավակայանում հիվանդանոց է կառուցել
Թաիլանդում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի ֆոնին երկրի մայրաքաղաք Բանգկոկի Դոն Մուանգի օդանավակայանի պահեստը վերածել են Covid-19-ով հիվանդների համար հիվանդանոցի, հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ 1800 մահճակալներով ժամանակավոր հիվանդանոցում կընդունեն ավելի քիչ ծանր ախտանիշներ ունեցող վարակակիրներին։
Նշենք, որ վերջին շրջանում երկրում ամեն օր միջինում գրանցվում է հիվանդության 16 533 և մահվան 133 նոր դեպք․ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 543 361 է։