Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է իր հայրենիքի շահերը, որը կարծես թե Հայաստանը չէ․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է իր հայրենիքի շահերը, որը կարծես թե Հայաստանը չէ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Ադրադառնալով այսօր Կառավարության նիստին Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, բանախոսը նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ավելի հարմար է տեղափոխելու իր զենքը, իսկ մենք խնդիր ենք ունենալու մեր զորքն ու զինամթերքը հասցնելու ՀՀ-ի հյուսիսային տարածքներ։
«Մենք տեսնում ենք Փաշինյանի անտրամաբանական լինելը կամ բացահայտ թշնամաբար վերաբերմունքը ՀՀ անվտանգության և գոյության նկատմամբ»,- ասաց Արմինե Ադիբեկյանը։