Թուրքիան առաջին անգամ սկսել է օգտագործել Սև ծովից արդյունահանած գազը
Թուրքիան առաջին անգամ սկսել է օգտագործել բնական գազը, որն արդյունահանel է Սև ծովից: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աքարիա նահանգում Սև ծովից արդյունահանված գազի առաջին այրման արարողության ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Նրա խոսքերով ՝ Անկարան մտադիր է զգալիորեն նվազեցնել իր կախվածությունը կապույտ վառելիքի արտաքին մատակարարումներից՝ Սև ծովում գազի արդյունահանման միջոցով:
«Հորերը, որոնք մենք փորել ենք Սև ծովում, ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը: Մոտ ապագայում սևծովյան գազի արտադրության մեկնարկով մենք զգալիորեն կնվազեցնենք մեր կախվածությունը օտարերկրյա աղբյուրներից: Այսօր մենք առաջին անգամ այրում ենք Սև ծովի գազը, որը մենք հայտնաբերել ենք և սկսել ենք արդյունահանել մի քանի հարյուր մետր խորության վրա»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ երկիրը հորատման աշխատանքներ է իրականացրել Սև ծովում, «չնայած պատժամիջոցների, սպառնալիքների, շանտաժի և ահաբեկման միջոցով դա կանխելու բոլոր փորձերին»: