Ռուսաստանը փորձում է միջամտել 2022 թ. ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններին. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է միջամտել 2022 թ. անցկացվելիք միջանկյալ ընտրություններին, հաղորդում է ТАСС-ը:
Բայդենի պնդմամբ՝ ընտրություններին առնչվող ապատեղեկատվությունն աստիճանաբար ավելի լուրջ խնդիր է դառնում:
ԱՄՆ նախագահը Ռուսաստանի միջամտության վերաբերյալ պնդումն արել է՝ հիմնվելով ամերիկյան հետախուզության որոշ տվյալների վրա, ըստ որոնց՝ Ռուսաստանն արդեն իսկ տարածում է կեղծ տվյալներ և փորձում է ազդել սպասվող ընտրությունների վրա: