Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը,հիմք ընդունելով ԲԴԽ գրությունը, որոշել է միջամտել դատավորների միջև գործերի բաշխման ծրագրին և քմահաճույքով քրգործեր քննող դատավորներ է նշանակում.փաստաբան
ՀՀ դատական համակարգում դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների (իրական անդամների) գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Այժմ էլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ կոչեցյալը, հիմք ընդունելով ԲԴԽ գրությունը որոշել հանցագործություն կատարել և միջամտել դատավորների միջև գործերի բաշխման ծրագրին և իր քմահաճույքով, մեկ ստորագրությամբ քրեական գործեր քննող դատավորներ է նշանակում...
Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ Պետիկի տղա Արթուրը մակագրող համակարգիչը վազելով է տարել իր առաջնային գործատուին՝ ԱԱԾ, բայց էն որ էս հանցավոր խմբակի գործունեության պատճառով առնվազն Երևան քաղաքում ոչ մի գործ /քաղաքացիական թե քրեական/ չի քննվում օրենքի հիմնան վրա ստեղծված դատարանի կողմից դա փաստ է...
Հ. Գ. Փաստորեն ստացվում է, որ իրենք իրենցով հայցն ու քր. գործը հորինում են, քննում են, կալանավորում են, վերջում էլ իրենք դատավճիռ են կայացնելու ու ասեն թե բա հա արդարադատություն իրականացավ»,- գրել է նա: