Հռոմի պապը «խայտառակություն և հանցանք» է որակել այն, որ մեր օրերում կան հացի պակաս ունեցող մարդիկ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանցագործություն է անվանել այն, որ մեր օրերում կան մարդիկ, որոնք բավարար քանակությամբ սնունդ չունեն` չնայած սնունդն արտադրվում է ավելցուկով, գրում է svpressa.ru-ն:
«Մենք արտադրում ենք բավականաչափ սնունդ, որ բոլորին կերակրենք, և այնուամենայնիվ, շատերին պակասում է մի կտոր հաց: Եվ սա իսկական խայտառակություն է, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման հանցագործություն», - ասել է պոնտիֆիկոսը:
Ավելի վաղ Հռոմի պապը նախազգուշացրել էր, որ աշխարհին սպառնում է նոր ջր հեղեղ, եթե գլոբալ տաքացման թեմային ավելի մեծ ուշադրություն չդարձվի: