Հունաստանում սպանել են երկրի հայտնի «թալիսման փոկին» (լուսանկարներ, տեսանյութ)
Հունաստանում անհայտ անձինք սպանել են Կոստիս անունով հայտնի փոկին, որը համարվում էր երկրի Ալոնիսոս կղզու «թալիսմանը», հաղորդում է BBC-ն։
Ինչպես նշում է լրատվականը, Կոստիս փոկն անվանակոչվել էր ի պատիվ ձկնորսի, որը նրան փրկել էր 2018 թվականին փոթորկից հետո:
Փոկերի պաշտպանության հունական կազմակերպությունը կարծում է՝ փոկին սպանել են ձկնորսության համար նախատեսված զենքով։
Կենդանուն սպանողները դեռևս չեն բացահայտվել։ Նշենք, որ անհետացման վտանգի տակ գտնվող փոկերը գտնվում են հունական օրենսդրության պաշտպանության ներքո։