Իտալիայում կարկուտի հետևանքով մայրուղով սլացող հարյուրավոր մեքենաներ են վնասվել (տեսանյութ)
Իտալիայի հյուսիսում հորդառատ անձրևների ժամանակ տեղացած կարկուտի հետևանքով մայրուղով ընթացող հարյուրավոր մեքենաներ են վնասվել, հայտնում է korrespondent.net լրատվական կայքը՝ հղում տալով ականատեսներից մեկի՝ Անդրեա Մատիոլիի ֆեյսբուքյան հրապարակմանը։
Պյաչենցա և Պարմա քաղաքների միջև գտնվող A1 մայրուղու վրա կարկուտի հետևանքով բազմաթիվ մեքենաներ են վնասվել, կոտրվել են մեքենաների ապակիները։ Վատ եղանակի պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել նաև այլ վայրերում։
Հիշեցնենք, որ կլիմայական փոփոխությունների հետևանքով տեղացած հորդառատ անձրևներից Արևմտյան Եվրոպայում ջրհեղեղներ են գոյացոել։ Հայտնի է, որ ջրհեղեղների հետևանքով հատկապես տուժել են Գերմանիան, Բելգիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան։