Բորելը զգուշացրել է, որ պանդեմիայից հետո աշխարհն էլ ավելի վտանգավոր կդառնա
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը զգուշացրել է, որ պանդեմիայից հետո աշխարհն էլ ավելի վտանգավոր կդառնա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսը փոխել է միջազգային հարթակում բոլոր պարամետրերը: Նա կարծիք է հայտնել, որ պանդեմիայից հետո աշխարհը կդառնա «ավելի նյարդային, ավելի վտանգավոր լարվածությունների եւ կոնֆլիկտների պատճառով»:
«Մենք մեկ պանդեմիա ունենք, սակայն կարող են լինել մի քանիսը»,-ասել է նա: