Կատալոնիայում ուժեղ հրդեհներն ավելի քան 1600 հա անտառ են ոչնչացրել
Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով ավելի քան 1600 հա անտառ է այրվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով տեղի հրշեջ ծառայությանը:
Հրդեհը բռնկվել է շաբաթ Տառագոնա նահանգի Սանտա Կալոմա դե Կերալտ բնակավայրում: Կրակի մարման աշխատանքներին միացել է հրշեջ ծառայության մոտ 100 մարտական հաշվարկ, ինչպես նաև օդային տեխնիկա:
Ինչպես հաղորդվում է, սա այս ամառ Կատալոնիայում տեղի ունեցած ամենահզոր հրդեն է: Ներկա պահին հրդեհը հաջողվել է տեղայնացնել 90 տոկոսով: