14 օրում Պարեկային ծառայության 2 ավտոմեքենա է ենթարկվել վթարի
Հուլիսի 7-ից 21-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայությանը հատկացվել է 54 ավտոմեքենա: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից, լրացուցիչ հայտնելով, որ ավտոմեքենաների տրամադրման կարգը շարունակական բնույթ է կրում:
Հարցին, թե ծառայողական պարտականությունները կատարելիս քանի մեքենա է վնասել Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունից հայտնել են.«Պարեկային ծառայության 2 ավտոմեքենա ծառայության իրականացման ընթացքում պարտականությունները կատարելիս ենթարկվել է վթարի»:
Հարցին, թե պարեկային քանի ծառայող է ազատման դիմում ներկայացրել ծառայության մեկնարկից հետո հուլիսի 21-ի հարցմանն ի պատասխան Ոստիկանությունից հայտնել են, որ նման դիմումներ չեն ներկայացվել: