ԱՀԿ-ն կանխատեսում է, որ 3 տեսակի քաղցկեղ կարող է անհետանալ առաջիկա տասնամյակներում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները կանխատեսել են, որ առաջիկա տասնամյակներում կարող է քաղցկեղի երեք տեսակ անհետանալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` ներկայացնելով մասնագետների ուսումնասիրության արդյունքները:
Նրանց խոսքով` ծխախոտից հրաժարվելով` հնարավոր է հաղթահարել թոքերի օնկոլոգիական հիվանդությունը: Այս ոլորտում արված բազմաթիվ հետազոտությունները հաստատում են, որ հենց ծխախոտի ծուխն է հանգեցնում քաղցկեղի առաջացմանը:
Առաջիկա տարիներին կարող է անհետանալ նաև լյարդի օնկոլոգիական հիվանդությունը` ալկոհոլից հրաժարվելու պարագայում: Այս շարքին է դասվում նաև հաստաղու քաղցկեղը: Գիտնականները նշում են, որ լյարդի քաղցկեղի ևս մեկ հարուցիչ` հեպատիտ B-ն, կարելի է հաղթահարել պատվաստման միջոցով:
Փորձագետների համաձայն` հաղթահարել հնարավոր է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, եթե հաղթահարվի դրա հարուցիչը` մարդու պապիլոմավիրուսը: Դրան նույնպես կարելի է հասնել պատվաստման միջոցով: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, 13-14 տարեկանում համապատասխան պատվաստում անցած դեռահաս աղջիկները 10 տարի անց ավելի հազվադեպ են հակում ունենում նման հիվանդության նկատմամբ, քան նրանց չպատվաստված հասակակակիցները: