Նորվեգիայում խոշոր երկնաքար է ընկել
«Անսովոր մեծ երկնաքարը» կարճ ժամանակով լուսավորել է Նորվեգիայի հարավը: Լույսն այնքան ուժեղ է եղել, որ երկրի հսկայական տարածքում գիշերը վերածվել է ցերեկվա, իսկ հարվածի ձայնից բազմաթիվ բնակիչներ խուճապի են մատնել, գրել է Reuters-ը:
Բռնկման մասին տվյալները սկսել են հասնել առավոտյան ժամը մեկին, իսկ սոցիալական ցանցերում շրջանառվել է մի տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես է լուսավորում Օսլոյի հարավում գտնվող Հոլմեստրանի նավամատույցը:
Ականատեսների խոսքով՝ երկնաքարը թռչել է վայրկյանում 15-20 կմ արագությամբ և մոտ հինգ-վեց վայրկյան լուսավորել է գիշերային երկինքը:
Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվել: