Ջրային կոմիտեում արշալույսները խաղաղ չեն. ում են ուզում նշանակել ՋԿ-ի նախագահ. Armdaily
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Ջրային կոմիտեում նոր պաշտոնափոխություններ են սպասվում:
Կայքը մինչ այդ արդեն գրել էր, որ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին իշխանությունները ցանկանում են նշանակել Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում, բայց հիմա, կարծես, հակված չեն այդ որոշմանը
Բայց արդեն կոմիտեի նախագահի պաշտոնի համար «պայքարում» է երկու թեկնածու: Մեր տեղեկություններով՝ Կոմիտեի նախագահի պաշտոնում շրջանառվում է Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանի, որը, մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը, եղել է Կոմիտեի նախագահի տեղակալ, և Արմավիր ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Արշակյանի թեկնածությունները: Նրանք երկուսն էլ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի մտերիմներն են:
Գյուլյանի նշանակումը, ինչ որ տեղ հասկանալի կլինի, նա, ինչպես ասում են, ոլորտի մարդ է, իսկ ահա Արշակյանի նշանակումը տարակուսանք է առաջացնում. մինչ Արմավիր ՋՕԸ-ի տնօրեն նշանակվելը նա եղել է ավտոլվացման կետի տնօրեն, և մեղմ ասած՝ այնքան էլ չի հասկանում ոլորտից: