Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ մի շարք անհատների և կազմակերպությունների նկատմամբ
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ մի քանի անհատների և կազմակերպությունների նկատմամբ ՝ ի պատասխան Հոնկոնգում չինացի պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցների, հայտնում է ng.ru-ն:
Չինական պատժամիջոցների թիրախ դարձած անձանց թվում են ԱՄՆ առևտրի նախկին նախարար Վիլբուր Ռոսը, Human Rights Watch-ի Չինաստանի գծով տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը, ԱՄՆ-Չինաստան տնտեսական և անվտանգության հանձնաժողովի նախագահ Քերոլայն Բարտոլոմեյը և Միջազգային հանրապետական ինստիտուտից Ադամ Քինգը:
Հակապատժամիջոցները մտցվել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի Չինաստան այցից մի քանի օր առաջ: