Տեխասում ուսուցիչներին արգելել են քննադատել կու-կլուքս-կլանը
Տեխասում ուսուցիչներին արգելել են քննադատել կու-կլուքս-կլանը, հաղորդում է NBC-ը:
Նման պահանջ է ներկայացրել Տեխասի Ներկայացուցիչների պալատը:
Փաստաթուղթն արդեն ստորագրել է նահանգապետ Գրեգ Էբբոթը, այն ուժի մեջ կմտնի սեպտեմբերից:
Հունիսին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է ամերիկական ակադեմիական շրջանակներում ռասայական տեսության հայտնիության մասին: Նրա խոսքով՝ այդպիսով փորձում են բացասաբար ներկայացնել ԱՄՆ պատմությունը, մշակույթն ու ավանդույթները: