Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Եղիսաբեթ 2-րդի նստավայրերից մեկում՝ Վինձորյան ամրոցում պահնորդների հերթափոխ է կատարվել (տեսանյութ)
Համավարակի սկզբից ի վեր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի նստավայրերից մեկում՝ Վինձորյան ամրոցում պահնորդների հերթափոխ է առաջին անգամ կատարվել, հաղորդում է ТАСС-ը:
Պահնորդների հերթափոխը, երբ կարմիր համազգեստով ու սև գլխարկներով գվարդիականներն անցնում են քաղաքի՝ ժամանակավորապես փակված փողոցներով, հարյուրավոր զբոսաշրջիկների ուշադրությունն է գրավում:
Չնայած երկրում կորոնավիրուսով հիվանդացության աճին, Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են չեղարկել սահմանափակումները՝ պնդելով, որ այդ որոշումը մեծ ռիսկեր չի առաջացնի, քանի որ բնակչության զանգվածային պատվաստումը թույլ է տալիս փոփոխել հիվանդացության և մահացության ցուցանիշների միջև հարաբերակցությունը: