Ուժեղ քամուց հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է, փակելով Մոսկովյան փողոցը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական «Skoda» մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Այս պահին նշված հատվածում երթևեկությունը միակողմանի է դարձել և օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: