Լուկաշենկոն իր լիազորությունների մի մասը կփոխանցի կառավարությանը և տեղական իշխանություններին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ պետության ունեցվածքի մասնավորեցման հետ կապված նախագահի գործառույթների մի մասը փոխանցվում է կառավարությանը և տեղական իշխանություններին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Երկրի ղեկավարի գործառույթները՝ համաձայնեցնել բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումների հարցը, որը ստեղծվել է գյուղատնտեսական արտադրանքներ մշակող բաց բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման գործընթացում, որոնց բաժնետոմսերը պատկանում են Բելառուսի Հանրապետությանը, փոխանցվել են կառավարությանը»,-ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: