Perseverance մարսագնացը պատրաստվում է Կարմիր մոլորակում առաջին հորատմանը
ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը պատրաստվում է Կարմիր մոլորակում իր առաջին հորատմանը, ինչից հետո քարի` մատի մեծության նմուշը կփաթեթավորվի և կուղարկվի Երկիր, գրում է BBC-ն:
Գիտնականները նշում են, որ Մարսի վրա երբևէ կյանք լինել կամ չլինելու մասին հարցին կարելի է պատասխան տալ` դրա մակերևույթի նյութերը գերժամանակակից լաբորատորիաներում ուսումնասիրելով:
Perseverance-ը Մարսի վրա վայրէջք է կատարել այս տարվա փետրվարին` Ջեզերո կոչվող խառնարանում: Հինգ ամսվա ընթացքում այն անցել է մեկ կիլոմետր` շարժվելով դեպի հարավ: