Լուիզիանայի խորքում հնգահարկ շենքերի բարձրությամբ մեգարիփեր են թաքնված
Լուիզիանայի խորքում հնգահարկ շենքերի բարձրությամբ մեգարիփեր են թաքնված, եւ հազվագյուտ երկրաբանությունը ցույց է տալիս, որ դրանք առաջացել են աստղակերպի հարվածից անմիջապես հետո:
16 մետր բարձրությամբ մեգարիփերը (ալիքանման մանրախճային լեռնաշղթաներ) գտնվում են Լուիզիանայի կենտրոնական մասի հյուսիսում Իաթ լճի տակ մոտ՝ 1500 մ խորությամբ եւ թվագրվում են կավճե դարաշրջանի ավարտից 66 միլիոն տարի առաջ, երբ նահանգի այս հատվածը ջրի տակ էր։ Հետազոտողները ասում են, որ մեգարիփերի չափը եւ կողմնորոշումը ենթադրում են, որ դրանք առաջացել են այն բանից հետո, երբ Չիքսուլուբ աստղակերպը հարվածել էր Յուկատան թերակղզուն՝ առաջացնելով ցնցող ցունամի, որի ալիքները մեգարիփերի հետքեր են թողել ծովի հատակին:
«Այս չափի «կնճիռների» առաջացումը նշանակում է, որ ինչ-որ շատ մեծ բան պետք է խախտեր ջրի թանձրաշերտը»,- Live Science-ին ասել է առաջատար հետազոտող Գարի Քինսլենդը: «Սա եւս մեկ վկայություն է այն բանի, որ Չիքսուլուբի հարվածը դարձել է կավճե դարաշրջանի վերջը»: