Տոկիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք
Տոկիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք: Այս մասին հայտնել են ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները, գրում է RT-ն:
Հաղորդվում է, որ հիվանդների թվում կան օլիմպիական ավանում բնակվող երկու արտասահմանցի մարզիկներ: Մնացած դեպքերը վերաբերում են կապալառուներին և անձնակազմին:
Ավելի վաղ Տոկիոյի օլիմպիական խաղերում գրանցվել էր կորոնավիրուսի ութ նոր դեպք: