Ավստրալիայում մոտ 13 մլն մարդ՝ բնակչության գրեթե կեսը, մեկուսացման մեջ է կորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով
Ավստրալիայում մոտ 13 մլն մարդ՝ բնակչության գրեթե կեսը, մեկուսացման մեջ է կորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով:
Ավստրալիայի 3 նահանգ գտնվում է կորոնավիրուսային արգելափակման մեջ, ինչը պայմանավորված է «Դելտա» հիմնամանրէի տարածմամբ, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ Հարավային Ավստրալիա նահանգը, որտեղ բնակվում է 1,7 միլիոն մարդ, միացել է Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգներին։
Նահանգում կորոնավիրուսի «Դելտա» հիմնամանրէով վարակման 5 դեպք հայտնաբերելուց հետո բնակիչները տանը կանցկացնեն 7 օր:
Հնարավոր է, որ արգելափակումները շարունակվեն մինչև սեպտեմբեր։ Մարդիկ այս պայմաններում տնից կարող են դուրս գալ միայն մթերային գնումներ կատարելու և մարզվելու համար։
Երկրում առկա բողոքն ավելանում է։ Հայտնի է, որ Ավստրալիան մինչ այժմ կարանտինային ծրագրերի շնորհիվ կարողացել է զսպել հիվանդության տարածումը, և երկրում կորոնովիրուսի հետևանքով մահացածների թիվը առայժմ 1000 է, սակայն «Դելտա» հիմնամանրէի արագ տարածումը նոր մարտահրավեր է նետել և ցույց տվել Ավստրալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների վատ մակարդակը։
Հայտնի է, որ առայժմ պատվաստվել է ավստրալացիների 14 տոկոսից պակաս մասը։ Պատվաստումների ցածր մակարդակը պայմանավորված է կառավարության կողմից Pfizer-ի պատվաստանյութի պաշարներ չապահովելով և AstraZeneca պատվաստանյութի նկատմամբ մարդկանց մտավախությամբ։